Մեր մասին

Slider

Հովհաննես Բալայան

«Մեր հեռուստամարաթոնի 16 տարիների ընթացքում մենք հավաքել ենք 1 միլիոն 400 հազար դոլար։»

Ինչու՞ ես սկսեցի այս Ծրագիրը։

17 տարի առաջ՝ 1999 թ.-ին, պարոն Բալայանը սկսեց իր առաջին հեռուստամարաթոնը, երբ նա հեռախոսազանգ ստացավ Հայաստանում Ֆիլհարմոնիկ կազմակերպության նախագահ Լաերտ Մովսեսյանից: Լաերտը դիմեց պարոն Բալայանին Հայաստանի երեխաների համար փող հավաքելու գործում իրեն օգնելու համար: Նրա նպատակն էր՝ Հայաստանի տարբեր վայրերում Սուրբ Ծննդյան միջոցառումներ կազմակերպել ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների համար և այնուհետև երեխաներին նվերներ փոխանցել միջոցառումներից հետո: Պարոն Բալայանը որոշեց, որ նպատակին հասնելու լավագույն միջոցը կլինի հեռուստամարաթոնը, որը նա հեռարձակեց Գլենդելի, Բուրբանկի և Լա-Կրեսենտայի եռաքաղաք տարածքում: Անտեսելով այլ մարդկանց բացասական և հուսահատեցնող մեկնաբանությունները՝ պարոն Բալայանը մնաց անկոտրում և 1999 թ.-ին կարողացավ հաջողությամբ հարյուր հազարավոր դոլարներ հավաքել: Պարոն Բալայանն արձանագրում է, որ իր շոուի 1 ժամվա ընթացքում նա հավաքել է 17000 դոլար: Նա ասում է, որ դա իր համար բացառիկ հաջողություն էր, ինչը նա կապում է Հայաստանի երեխաների բախտի հետ: Պարոն Բալայանը հավելում է. «Սա ցույց տվեց, որ մարդիկ ինձ վստահում էին»: Հավաքված գումարներով պարոն Բալայանը մի միջոցառում հովանավորեց Երևանի Արամ Խաչատրյանի միջոցառումների սրահում, որտեղ նա նվիրաբերում իրականացրեց 4500 հաշմանդամ և որբ երեխաների համար: Միջոցառումը տևեց 3 օր, ամեն օր երեխաների տարբեր խմբեր էին: Պարոն Բալայանը հպարտությամբ հայտարարեց, որ ի սկզբանե ունեցած հաջողությունը նրան դրդեց շարունակել իր աշխատանքը և երջանկացնել երեխաներին ամեն տարի: «Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես շատ կապված եմ եղել երեխաների հետ և սիրել եմ նրանց այնպես, ինչպես սիրել եմ իմ սեփական չորս երեխաներին»: Այնուհետև նա շարունակեց. «2000 թ.-ին հավաքված գումարները գերազանցեցին 75000 ԱՄՆ դոլարը, ինչը ինձ հուսադրեց, որ Աստված հավանություն էր տվել իմ ծրագրին և օգնել էր ինձ դրանում»: Այսօր՝ 2016թ․-ին, մեր կազմակերպությունը շատ ուժեղ է: Մենք հայտնի ենք ԱՄՆ-ի և ներքին եկամուտների ծառայության (IRS) կողմից որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, և մեր կազմակերպությունը կոչվում է Հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների հիմնադրամ, Inc։ ՀԱԾՀԵՀ, Inc-ն ընդհանուր առմամբ ունի ավելի քան 120 խորհրդի և ընդհանուր անդամներ, որոնք օգնում են պրն. Բալայանին: «Մեր ամենամյա հեռուստամարաթոնը հավաքում է ավելի քան 250000 դոլար, և ամեն տարի այդ գումարը աճում է: Մեր հիմնադրամի ընտանիքի անդամները բոլորն ուրախ են այս ձեռքբերումներով, և նրա համար, որ նրանք ներգրավված են այս մարդասիրական նախագծում: Շնորհակալություն բոլոր այն անդամներին և այն մարդկանց, ովքեր մասնակցել են հիմնադրամին և մեր կազմակերպության 16 տարիների կյանքի ընթացքում դարձել նրա ողնաշարը: Ուրախ ենք ասել, որ այսօր մեր կազմակերպությունը վերանորոգել և հիմնադրել է 7 մանկատուն, դպրոց և մանկապարտեզ: Ավելի քան 1400 երեխաներ ապահով կերպով հաճախում և ապրում են մեր կառուցած այս վայրերից յուրաքանչյուրում:»

Պրն Բալայանը բացատրում է, որ ինքը հիշում է, երբ Ձմեռ պապը այցելում էր իր դպրոց և յուրաքանչյուր երեխային մեկական նարինջ էր տալիս: Նա ասաց. «Նարինջը մեծ բան չէր, մենք ամեն օր նարինջ էինք ուտում, բայց միայն այն փաստը, որ նարինջը Ձմեռ պապից էինք ստանում, մի ամբողջ աշխարհ էր մեզ համար:» Ես ցանկանում եմ այս նույն զգացողությունը փոխանցել Հայաստանի երեխաներին։

Անցած 40 և ավելի տարիների ընթացքում պարոն Բալայանը գրել էր իր երգիծական թերթը՝ Քաջ Նազարը, որը նա այլևս չի հրապարակում:

Ինչպես նա արել էր նախկինում իր տպագիր հրապարակմամբ, պարոն Բալայանն ասաց.

«Քաղաքական համակարգերը փոխվում են, տարբեր կառավարիչներ գալիս և գնում են: Միակ բանը, որ իսկապես ստիպում է ազգին գոյատևել՝ նրա մշակույթն ու մարդիկ են: Այդ իսկ պատճառով, ես պարտավոր եմ իրականացնել այս հեռուստամարաթոնը, որպեսզի հնարավոր ամեն եղանակով օգնեմ իմ հայրենիքին, հազարավոր անօթևան և հաշմանդամ երեխաներին, որոնք օգնության են սպասում»:

Ներկայումս նա AABC հեռուստաընկերության Ալիք 380-ով ամեն կիրակի՝ Խաղաղ օվկիանոսի ժամանակով ժամը 10-ին, վարում է ուղիղ եթերով հեռարձակվող՝ «Քաջ Նազար» կոչվող հեռուսատշոուն:

հեղինակ՝ Վանուհի (Վան Ադրիկ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fourteen − eleven =